
Մեծ Բրիտանիան անվերապահորեն դադարեցնում է ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դևիդ Լամմին հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ծրագրային աջակցության դադարեցման հետ մեկտեղ սահմանափակում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում և նվազեցնում ներգրավվածությունն իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել նահանջը եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից։
Հայտարարության մեջ Լամմին նշել է, որ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ վրացական իշխանությունների ձեռնարկած բռնության շոկային տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։
«Այդ գործողությունները վնասում են Վրաստանի միջազգային դիրքերին և հակասում եվրոպական ապագայի նկատմամբ Վրաստանի սահմանադրական պարտավորությանը», — ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ նշված է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի լինել Վրաստանի ժողովրդի կողքին և աջակցել իր երկրի ապագան ընտրելու նրա իրավունքին։