Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկելու երկրի օմբուդսմենի պաշտոնը ստանձնելու համար ներկայացված հայցերը, քանի որ կարծում է՝ հապաղումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։
Դրանցից են.
- Որոշ քաղաքացիների համար հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագրից հավասար օգտվելու իրավունքի սահմանափակում։
- Հունիսի 23-ին Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն տվեցին Բաթումում շինարարություն իրականացնել առանց շենքերի կայունության, հրդեհային անվտանգության և տարհանման չափանիշների պաշտպանության։
- 2021 թվականի դեկտեմբերին արագացված կարգով ընդունված փոփոխություններ, ըստ որոնց հնարավոր է երկարաձգել դատավորների ոչ կամավոր գործուղումների ժամկետը և հեռացնել նրանց պաշտոնից։
Գործող հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 8-ին։
Օմբուդմենի պաշտոնի համար 19 հայտ է ներկայացվել: