Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է, թե չի բացառում, որ իրեն փոխարինող առաջադրված թեկնածուներից մեկն իր տեղակալ Գիորգի Բուրջանաձեն է։
«Չեմ կարող ասել, գուցե իրեն հարցնեք, ես չեմ կարող նախապես խոսել դրա մասին. գիտեմ, որ դա հենց ինքը պիտի որոշի», — ասել է Նինո Լոմջարիան:
Գիորգի Բուրջանաձեն այս փուլում չի խոսում այդ թեմայով։
Ներկայիս հանրային պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Օգոստոսի 31-ին «Վրացական երազանքը» ներկայացրել է հանրային պաշտպանի ընտրության նոր կարգ, ըստ որի` սեփական թեկնածու չի առաջադրելու։