Վրացական «Տաբուլա» լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Լիվերպուլ»-ն ու «Վալենսիա»-ն պայմանավորվել են վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տրանսֆերի շուրջ։
Մամարդաշվիլին Մերսիսաիդյան ակումբին կմիանա 2025 թվականի ամռանը, իսկ մինչ այդ կարիերան վարձավճարով կշարունակի «Վալենսիա»-ում։ Ըստ տեղեկության` «Լիվերպուլ»-ի ներկայիս դարպասապահ Ալիսոն Բեքերը թիմում կմնա առնվազն ևս մեկ տարի։
Նշենք, որ դարպասապահն օգոստոսի 26-ին բուժզննում է անցել։
Տեղեկության համաձայն, «Վալենսիա»-ն վրացի դարպասապահի համար «Լիվերպուլ»-ից 35 միլիոն եվրո կստանա: Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի ավելի ուշ։