Մեր լիտվացի գործընկերներից ևս մեկ անգամ ստացել ենք ամուր երաշխիքներ, որ նրանք կշարունակեն աջակցել Վրաստանին՝ Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին։ Այս մասին Լիտվայի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
«Ինչպես գիտեք, Լիտվան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամենաուժեղ ջատագովներից է, ԵՄ-ի կարևոր ներդրողներից մեկն է, որտեղ ներկայացված է որպես դիտորդ, և, իհարկե, բնական է, որ իմ այցը պետք է ապահովի այդ աջակցությունն ապագայում ևս», — ասել է Զալկալիանին:
Հիշեցնենք, երեկ՝ հունվարի 20-ին, Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Լիտվայի նախագահին և արտաքին գործերի նախարարին։