
Լիտվայի Սեյմը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ
Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ։ Բանաձևով կոչ է արվում Եվրամիությանը և անդամ երկրներին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար։
Լիտվայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել Եվրախորհրդարանի՝ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչին։
Բանաձևին աջակցել է 109 պատգամավոր։