Լիտվայի նախագահը խոսել է Վրաստանում համամասնական ընտրակարգի տապալման մասին

Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանա Նաուսեդայի հետ:

Համաձայն Լիտվայի նախագահի աշխատակազմի կայքէջի՝ Նաուսեդան մտահոգություն է հայտնել Վրաստանում սահմանադրական փոփոխությունների ձախողման կապակցությամբ (որը ներառում էր անցում համամասնական ընտրակարգին):

«Մենք ցավում ենք, որ անցյալ տարի Վրաստանի խորհրդարանը չկարողացավ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, ինչը կնպաստեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք աջակցում ենք քաղաքական գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև համաձայնության գալու փորձին, ինչպես նաև հավատում, որ արտաքին ուժերին չպետք է թույլ տրվի շահարկել տարաձայնությունները կառավարության և ընդդիմության միջև՝ ստեղծելով անկայունություն Վրաստանում և տարածաշրջանում», — ասել է նախագահ Գիտանա Նաուսեդան:

Հանդիպման վերաբերյալ Վրաստանի կառավարության աշխատակազմի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ այս մասին գրված չէ: