
Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդան արձագանքել է Թբիլիսիում Եվրամիության պատվիրակության գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած ցույցին, նշելով, որ դատապարտում է իր գործընկեր դիվանագետներին հասցված վիրավորանքը։
«Ուզում եմ հայտնել իմ հիասթափությունը և դատապարտել Վրաստանում իմ գործընկեր դիվանագետների հասցեին բացահայտ վիրավորանքը, ովքեր արժանապատվորեն ներկայացնում են իրենց երկրները Վրաստանում և ջանք չեն խնայում Վրաստանին օգնելու դեպի ԵՄ ճանապարհին»,- ասել է Վրաստանում Լիտվայի դեսպան Էնդրյու Կալինդրան։
Հիշեցնենք՝ ԵՄ դեսպանատան մոտ կազմակերպված ցույցն ընթանում էր հոմոֆոբ և հակաարևմտյան բովանդակությամբ պաստառներով։ Ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի ցուցարարի, այդ թվում կազմակերպիչներից մեկին՝ Գուրամ Փալավանդիշվիլիին:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ցույցի մասնակիցները ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու համար)։
Ցույցի մասին առավել մանրամասն՝
ԵՄ դեսպանատան մոտից հոմոֆոբ ցույցի 7 մասնակից է բերման ենթարկվել