
Մեծ Դիղոմիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել:
«Մեր վշտակցությունն ենք հայտնում վրաց ժողովրդին` Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքների անդամներին, իսկ վիրավորներին արագ ապաքինում ենք մաղթում»,- թվիթերյան իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը:
Հիշեցնենք, որ երեկ Մեծ Դիղոմիի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել: