
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնտեն իր X-ի էջում անդրադարձել է Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի 16-ամյակին։
Նա իր երկրի անունից աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը․
«16 տարի առաջ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և մնաց անպատիժ: Անպատժելիությունն ու ահաբեկումը պատճառ դարձան, որ Ռուսաստանի իմպերիալիստական ագրեսիան դարձավ ավելի դաժան: Լիտվայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անդրդվելի է, ինչպես և մեր աջակցությունը վրաց ժողովրդին, որը տվեց իր երկրին եվրոպական և եվրատլանտյան ապագա։ Ռուսաստանն ագրեսոր է, ոչ թե օրինակելի»։