Լիտվայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Վրաստանի ժողովրդին

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 9-ին հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել վրաց ժողովրդին։

«Վրաստանի ազգային միասնության օրը, վրաց ժողովրդի հետ միասին, մենք հիշում ենք 1989 թվականի ապրիլի 9-ին խորհրդային ռազմական բռնության ողբերգական իրադարձությունները և 1991 թվականի ապրիլի 9-ի անկախության վերականգնման իրադարձությունները:

Լիտվան կանգնած է վրաց ժողովրդի կողքին, որը շարունակում է պայքարը հանուն եվրոպական ապագայի»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: