Լիտվան հանել է Վրաստանին 2025-ի փոխանակման ծրագրերի կրթաթոշակների ցանկից

Լիտվան հանել է Վրաստանին 2025 թվականի կիսամյակային փոխանակման ծրագրերի կրթաթոշակների ցանկից: Վրաստանն այլևս նշված չէ այն կայքում, որտեղ թվարկված են կրթաթոշակային երկրները 2025/2026 ուսումնական տարվա փոխանակման ծրագրերի համար:

Սա նշանակում է, որ վրացի ուսանողները, ի տարբերություն նախորդ տարիների, հաջորդ կիսամյակում այլևս չեն կարողանա օգտվել փոխանակման ծրագրերից։

Սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպական երկրների սահմանափակումներն ազդում են Վրաստանի կրթական ոլորտի վրա։

Որոշ ժամանակ առաջ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը գրել էր, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն այլևս չի վերսկսի համագործակցությունը Վրաստանի հետ։ Դրանից հետո դեսպանությունը պարզաբանել էր, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն (BMBF) այս փուլում դադարեցնում է համագործակցությունը ոչ միայն Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության, այլ նաև վրացական պետական այլ կառույցների հետ։ Նշվել է՝ կշարունակվի նախագծային և անհատական ​​ֆինանսավորումը։