Լիտվա-Վրաստան կրթական համագործակցությունը վտանգի տակ

Ըստ որոշ փորձագետների` Լիտվայի և Վրաստանի կրթական փոխանակման ծրագրերի դադարեցումը մեծ վտանգ է ներկայացնում կրթության ոլորտում նոր հնարավորությունների ձեռքբերման առումով:

Նշենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Լիտվան հանել է Վրաստանին 2025 թվականի կիսամյակային փոխանակման ծրագրերի կրթաթոշակների ցանկից: Վրաստանն այլևս նշված չէ այն կայքում, որտեղ թվարկված են կրթաթոշակային երկրները 2025/2026 ուսումնական տարվա փոխանակման ծրագրերի համար:

Սա նշանակում է, որ վրացի ուսանողները, ի տարբերություն նախորդ տարիների, հաջորդ կիսամյակում այլևս չեն կարողանա օգտվել փոխանակման ծրագրերից։

Փորձագետների խոսքով՝ ընդհանուր առմամբ, երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը և հարաբերություններն այլ երկրների հետ շատ էական ազդեցություն են ունենում կրթական համագործակցության և հնարավորությունների վրա: Եվ հաշվի առնելով, որ ամբողջ կրթական համակարգը գլոբալ մակարդակում ինտերնացիոնալացման ուղղությամբ է շարժվում, պարզից է պարզ է, որ «փակ շրջանակում» դժվար է արժեքավոր բան ստեղծել:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը այս երկրների կրթության բնագավառում համագործակցության կարևորության մասին զրուցել է Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլիի հետ:

Պրոֆեսորի խոսքով՝  շատ կարևոր են այդ համագործակցությունները` հատկապես որ Վրաստանի համար առավել նպաստավոր է Եվրոպայի հետ համագործակցությունը ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր աշխարհագրական սոցիալ-տնտեսական վիճակի առումով.

«Այն, որ Լիտվան դադարեցրեց դրամաշնորհային ծրագրերը, անշուշտ, ցույց է տալիս, որ դա, մի կողմից, արտացոլում է քաղաքական համատեքստ, որովհետև այս փոխանակման ծրագրերը ֆինանսավորվում էին Լիտվայի կառավարության կողմից, հետևաբար, քաղաքականությունը ևս ունի ազդեցություն դրա վրա:
Ոմանք կարող են մտածել, որ սա մեծ խնդիր չէ կամ կարող են քննադատել Լիտվայի կրթությունը և այլն, բայց այս ամենը պետք է դիտարկվի ավելի լայն համատեքստում` հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Ցոտնիաշվիլին:

Փորձագետը նշեց, որ կրթության ոլորտում սա միակ դեպքը չէ, Վրաստանում ընթացող իրադարձություններն ազդում են կրթական համագործակցության վրա։ Այս համատեքստում նա նաև հիշատակեց Գերմանիայի նախաձեռնությունները, որոնք ևս կազդեն կրթական հնարավորությունների վրա:

Ցորնիաշվիլին նկատեց, որ կսահմանափակվեն ոչ միայն կիսամյակային փոխանակման ծրագրերը, այլ նաև համալսարանական համագործակցությունները շատ ավելի կդժվարանան, երկիրը կհայտնվի պակաս «գրավիչ» գործընկերների շարքում:

«Կսահմանափակվեն շատ կարևոր կրթական ծրագրեր, որոնք կենսականորեն կարևոր են մեր հետազոտական և կրթական ներուժի զարգացման համար, քանի որ մեր ներքին ռեսուրսներով գրեթե ամեն ինչ նվազագույն մակարդակի վրա է։ Ուստի սա «հեղինակային վնաս» է, որը հասցվում է պետությանը՝ հենց իր վարած քաղաքական համատեքստի հետևանքով, որովհետև երկիրը զարգանում է հակաժողովրդավարության ճանապարհով, դեպի ավտորիտարիզմ գնացող երկիր է, հետևաբար պակաս գրավիչ է բոլոր տեսակի համագործակցությունների համար, հատկապես կրթության առումով, քանի որ կրթության հիմնարար արժեքն այն է, որ պետք է հիմնված լինի ժողովրդավարական սկզբունքների վրա»,- նշեց փորձագետը:

Լիտվայի և Վրաստանի կրթական համագործակցության ծրագրերի մեջ է եղել Լիտվայի պետական ​​կրթաթոշակային ծրագիրը, որն առաջարկում է կրթաթոշակներ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում լիարժեք մագիստրոսական կամ ինտեգրված ուսման համար: Ծրագիրը մինչ այդ գործում էր նաև Վրաստանի քաղաքացիների համար. Ծրագրերի թվին են պատկանում նաև Վրաստանի բարձրագույն համալսարանների փոխանակման ծրագրերը Լիտվայում և այլն:
Հիշեցնենք. Լիտվայից բացի, շաբաթներ առաջ Գերմանիան ևս հայտարարել էր, որ Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունն (BMBF) այս փուլում դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության, նաև վրացական պետական այլ կառույցների հետ։ Նշվել է նաև, որ կշարունակվի նախագծային և անհատական ​​ֆինանսավորումը։