Թբիլիսիի Լիսի լճի (Լիսիս տբա) հարակից տարածքում երեք օրով սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Հունիսի 21-ին, 22-ին և 23-ին մայրաքաղաքում Լիսի լճի հարևանությամբ կանցկացվի Tbilisi Open Air 2024 եռօրյա փառատոնը։ Երթևեկության սահմանափակումները կգործեն ժամը 10:00-ից մինչև 01:00-ն:
«Նշված ժամանակահատվածում Լեո Կվաճաձեի և Բարբարե Կղիփիանիի փողոցների խաչմերուկից Լիսի լճի ուղղությամբ երթևեկող մեքենաները կկարողանան շարժվել մեկ ուղղությամբ՝ միայն Իոսեբ Կեճակղմաձեի փողոցի ուղղությամբ, իսկ Կեճակղմաձեի փողոցից Բեսարիոն Ժղենտիի և Պաատա Դաթուաշվիլի փողոցների ուղղությամբ երթևեկող վարորդները կշարժվեն Թխինվալա և Ավթո Վարազիի փողոցներով, որից հետո երթևեկությունը կշարունակվի սահմանված սխեմայով»,- հայտնել են քաղաքապետարանից։
Այս երեք օրվա ընթացքում փոխվում են նաև հասարակական տրանսպորտի, ավտոբուսների (107, 329 և 363) երթուղիները: Ավելին՝ այստեղ:
Open Air-ը ամենամյա երաժշտական փառատոն է, որն անցկացվում է մայրաքաղաքում։ Ներկա պահի տվյալներով, Թբիլիսիի քաղաքապետարանն այս փառատոնի համար ժամանակավոր գործող տրանսպորտ չի տրամադրել։