Լիլոյին կապող Նորիոյի կամուրջը փլուզվել է

Վրաստանի Գարդաբանիի մունիցիպալիտետի Նորիո գյուղը Լիլոյին կապող կամուրջը փլուզվել է: Այդ մասին տեղեկությունը տարածել է «Իմ քաղաքը սպանում է ինձ» էկոլոգիական և սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված քաղաքացիական շարժումը:

Ըստ տեղեկության՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Գարդաբանիի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ ճանապարհի վրա գտնվող կամրջի վնասվելու պատճառով նշված ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է։ Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցների շարժը նշված ուղղությամբ հնարավոր կլինի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհով: