
Մարտի 1-ից «Լիլո մոլ»-ի տարածքում կայանումը կարժենա 5 լարի` 3 լարիի փոխարեն. այս հայտարարությունն արդեն փակցված է առևտրի օբյեկտի տարածքում, գրել է BusinessPressNews-ը:
«Լիլո մոլ»-ի գլխավոր տնօրեն Գիորգի Կվարացխելիան հայտնել է, որ ենթակառուցվածքները կարգի են բերվում, դրանից բացի՝ «ամեն ինչ թանկացել է», հետեւաբար՝ ավտոկայանատեղիից օգտվելու արժեքը նույնպես աճում է։
«Մենք սկսում ենք բարեկարգել ավտոկայանատեղիները, ենթակառուցվածքները` նույնպես, ամեն ինչ թանկացել է, հետևաբար ավելանում է նաև վճարը»,- ասել Կվարացխելիան։
Ի դեպ, ընկերության տվյալներով՝ «Լիլո մոլ» տարեկան այցելում է 4 միլիոն հաճախորդ։