
Թբիլիսիի Լիլո ավանում մետրոյի կայարան կբացվի: Այս մասին «Կանաչ քաղաքականություն-էկո տրանսպորտ» նախագծի շնորհանդեսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Այսօր մենք նախատեսում ենք շատ կարևոր ծրագիր իրականացնել: Երկաթուղային ենթակառուցվածքը կօգտագործենք՝ կառուցելով Սամգորիից Լիլոյի ուղղությամբ մետրոյի նոր կայարան: Սա լրացուցիչ կյանք կհաղորդի մեր մայրաքաղաքին: Բացի այդ, քաղաքային ագլոմերացիայի զարգացմանը զուգընթաց հետագայում այս գիծը մեզ կօգնի Ռուսթավի քաղաքը միացնել Թբիլիսիի մետրոյին: Սա իրապես պատմական նշանակություն ունեցող ծրագիր է», -հայտարարել է Մամուկա Բախտաձեն: