
Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայությունը կասեցրել է արտադրական գործընթացը և տուգանել «Լիդեր» ՍՊԸ-ին (Գլդանի Ա/միկրոշրջան, 48-րդ շենքի հարևանությամբ)։
Նոյեմբերի 16-ին ձիու և ավանակի ԴՆԹ-ն կրկին հայտնաբերվել է կրկնակի հետազոտության համար վերցված մսի նմուշներում: Նշված փաստի առթիվ կատարվում է լրացուցիչ նախաքննություն։
Սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Սննդի ազգային գործակալությունը շարունակում է սննդամթերքի նմուշառումներն ու ուսումնասիրությունները։