Մայրաքաղաքի կառավարման նիստի ժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ լիցենզիա ունեցող տաքսիները պետք է կայանատեղիներից անվճար օգտվելու հնարավորություն ունենան:
Կալաձեն իր տեղակալներին հանձնարարել է լուծել այս հարցը և նշել, որ «բոլոր եվրոպական երկրներում է այսպես»:
«Այսօրվա դրությամբ լիցենզիա ունի 2000-ից ավելի տաքսի: Կոչ եմ անում վարորդներին ակտիվանալ: Այն վարորդները, ովքեր չեն ունենա լիցենզիա, կտուգանվեն 200 լարիով»,- նշել է Կալաձեն: