
Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատության, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) աջակցություն է հայտնել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ վիզայի ազատականացում ստանալու օրենսդրական նախաձեռնությանը: Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած նիստում Վրաստանի վիզայի ռեժիմի ազատականացման նախաձեռնությանը կողմ է քվեարկել 44, դեմ` 5 անդամ:
Վիզայի ազատականացման գործընթացի հաջորդ փուլում կհանդիպեն Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի ներկայացուցիչները` տեքստը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այնուհետև Եվրախորհրդարանի լիագումար նիստում տեղի կունենա վերջնական քվեարկությունը:
Եվրախորհրդարանում առաջիկա նիստերը ծրագրված են սեպտեմբերի 12-15-ը, հոկտեմբերի 3-6-ը և հոկտեմբերի 24-27-ը: