Լիախվի գետում դեռահասի մարմին են հայտնաբերել

Փրկարարները Լիախվի գետում (օկուպացված Հարավային Օսիայով և Վրաստանով հոսող գետ — հեղ.) դեռահասի մարմին են հայտնաբերել:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեռահասի մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան։

Երեկ հայտնի դարձավ, որ օկուպացված Հարավային Օսիայում Լիախվի գետի մոտ դեռահաս է անհետացել: Որոնողական աշխատանքներն սկսվել էին երեկվանից: