Վրաստանում օգոստոսի 31-ի տվյալներով, լիարժեք պատվաստված է ուսուցիչների 46%-ը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը:
Ըստ նախարարության, պատվաստված ուսուցիչների թիվն օրեցօր ավելանում է: Մեկ ամսում այս ցուցանիշը 9 տոկոսից 46 տոկոսի է հասել:
Նշենք, որ Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը ուսումնական տարին մեկնարկելու խորհրդատվություն խոստացել է տալ միայն այն դեպքում, երբ պատվաստված լինեն ուսուցիչների 80%-ը: