
Tbilisi Pride միջոցառման շրջանակներում ԼԳԲՏ համայնքի «արժանապատվության երթը», որը նախատեսված էր անցկացնել այսօր, կրկին հետաձգվեց:
Հիշեցնեն՝ միջոցառումները պետք է անցկացվեին հունիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հետաձգվել էին խորհրդարանի մոտ ընթացող ցույցերի ֆոնին:
Tbilisi Pride-ի կազմակերպիչներն անվտանգությունից ելնելով չեն հայտարարել, թե կոնկրետ երբ տեղի կունենան երթն ու մյուս միջոցառումները:
«Արժանապատվության երթը» նախատեսվում էր անցկացնել այսօր՝ ժամը 09:00-ին՝ ՆԳՆ-ի շենքի առջև: