
Վրաստանի Նորարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը «Համացանց զարգացման համար» ծրագրի շրջանակներում լեռնային շրջաններում ապրող ընտանիքներին առաջարկում է անվճար համացանցի տեղադրում:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ընտանիքները, ովքեր ապրում են լեռնային շրջաններում, գրանցված են սոցիալական ծառայության գործակալության բազայում և նրանց վարկանիշային բալը չի գերազանցում 100 000-ը:
Բացի այդ, նշված ծրագրի շրջանակներում Վրաստանում ապրող բոլոր ընտանիքները հնարավորություն ունեն համացանցի և համակարգչի ուսումնական անվճար կուրսերի հաճախել, որոնք իրենց մեջ ներառում են համակարգչի հետ աշխատելու տարրական ունակություններ, համացանցի անվտանգ և արդյունավետ օգտագործում, օֆիսային ծրագրեր և էլեկտրոնային փոստի կառավարում:
Լրացուցիչ տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել https://bfd.gov.ge/ կայք: