Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար աջակցության հավաքագրումը շարունակվում է

Թբիլիսիում ընթանում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում ևս գումար էին նվիրաբերում։

Բռնի տեղահանվածներին կարող եք օգնել թե՛ ֆինանսապես, թե՛ նոր մանկական ձմեռային հագուստ՝ նվիրաբերելով նորածիններից մինչև 14 տարեկան երեխաների համար։ Գումար փոխանցել ցանկացողները, կարող են փոխանցում անել Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի հաշվեհամարներին․

Bank of Georgia:

GE85BG0000000676628600

TBC Bank:

GE60TB4949545063622478

Բոլոր փոխանցած գումարների սքրինշոթները Արթուր Միրզոյանը տեղադրում է իր անձնական էջին։

Եթե արտասահմանից ցանկացողներ կան գումար փոխանցելու, ապա կարող եք անցնել հղումով,  իմանալու համար, թե ինչպես կարող եք փոխանցել գումար։

Օգնության կենտրոնը գործում է Հայարտուն — Hayartun կենտրոնում` ամեն օր` 10:00-19:00 ժամերին։ Միջոցառումը լինելու է շարունակական։ Հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի փ. 18, հեռ. 254-64-11։

Հարցերի դեպքում զանգահարել.
Եվգենյա Մարկոսյանին՝ հեռ. 593 13 43 09,
Լևոն Չիդիլյանին՝ հեռ. 599 19 78 25,
Արթուր Միրզոյանին՝ հեռ. 558 18 58 02։