
Վրաստանի լեռնագնացների ասոցիացիան և գործընկեր կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել:
Հայտարարության հեղինակները նշում են, որ Ուկրաինան այսօր պայքարում է Վրաստանի համար և պատրաստակամություն է հայտնում աջակցել ուկրաինացի ժողովրդին, ուստի կոչ է անում ռուս լեռնագնացներին չգալ Վրաստան:
«Մենք դադարեցնում ենք ծառայություններ մատուցել Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջիկներին: Դիմում ենք ռուս լեռնագնացներին՝ մի եկեք Վրաստան, հիմա զբոսաշրջության ժամանակը չէ» — նշված է հայտարարության մեջ: