
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի հաղորդմամբ, այսօրվանից Լենտեխիի շրջանը բացվել է՝ հանվել է խիստ կարանտինային ռեժիմը:
Ջափարիձեի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է և գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլով:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի պատճառով, Լենտեխիում և Ցագերիում հսկիչ անցակետեր էին տեղադրվել: