Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության երիտասարդական թևի շարժման առաջնորդներն ու կուսակիցները կառավարության շենքի մոտ լուռ ցույց են անցկացրել՝ ի հիշատակ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքով զոհված վրացի մարտիկների։
«Լելոյի» երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի սև ժապավեն և 33 զոհված հերոսների նկարներն են պարզել կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտել այս կերպ, ինչը, ըստ նրանց՝ հերթական կոչն է իշխանությանը։
Ակցիայի մասնակիցների խոսքով, երբ Վրաստանի քաղաքացիներից 5-ը զոհվում են թշնամու հետ կռվում, երկրում սգո օր պետք է հայտարարվի, պետությունն էլ պետք է պատշաճ հարգանքի տուրք մատուցի զոհված հերոսներին։
«Լելո» երիտասարդական շարժման անդամների կազմակերպած ակցիային ներկա էին նաև կուսակցության ղեկավարները, ինչպես նաև տարբեր բուհերի ուսանողներ, Վրաստանում բնակվող ուկրաինացիներ։