«Լելո» կուսակցությունը օգոստոսի 12-ին Մցխեթայում ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին: Միջոցառմանը բացի կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեից, մասնակցում էին նաև կուսակցության գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն և այլ առաջնորդներ:
Հատկանշական է, որ կուսակցությունը թեկնածուներ ներկայացրեց Թբիլիսիի բոլոր մեծամասնական շրջաններում, որտեղ ընդդիմության մեծամասնությունը ընդհանուր թեկնածուներ էր առաջադրել:
Մցխեթայում կուսակցությունը 30 մեծամասնական շրջաններից ներկայացրեց 25 շրջանի թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանը այն 5 շրջանների մեջ է, որի թեկնածուները դեռ չեն առաջադրվել:
«Լելո»-յի նախագահ Մամուկա Խազարաձեի խոսքով՝ մնացած 5 շրջանների վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են և որոշումը շուտով հայտնի կդառնա: