
Վրաստանի «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել առ այն, որ վրդովված է հարևան երկրների զինված հակամարտության հետ կապված:
«Գնահատում ենք այն խորը և սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, որ ունենք մեր երկու հարևան երկրների հետ: Մենք կողմ ենք խաղաղությանը, ժողովրդավարությանն ու զարգացմանը հարավկովկասյան տարածաշրջանում: Կարևոր է, որ այս ծանր շրջանում Վրաստանը ամեն ինչ անի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,- նշված է հայտարարության մեջ: