5 մարդ է ձերբակալվել Թբիլիսիում` Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածության դեմ բողոքի ակցիայի ընթացքում:
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: «Լելո» ընդդիմադիր կուսակցության երիտթևի կողմից Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է կազմակերպվել: Հավաքվածները գտնում են, որ Ղարիբաշվիլիի նշանակումը միայն սրելու է քաղաքական լարվածությունն ու հասարակության բևեռացումը:
Իրավիճակը տեղում լարվել է, երբ ցուցարարները փորձել են բողոքի գրություն թողնել մայթին: Ոստիկանները միջամտել են, սկսել բերման ենթարկել ակտիվիստներին:
Լուսանկարը` «Լելո»-ական Իրակլի Կուրաձեի ֆեյսբուքյան էջից
Այսօր` ավելի վաղ`
Տեսանյութ. Թբիլիսիում ակտիվիստների ու ոստիկանների միջև բախում է եղել. 20 մարդ ձերբակալվել է