«Լելոն» առաջարկում է Վրաստանում արգելել Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության խորհրդանիշները

Վրաստանի ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հանդես է եկել Վրաստանում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության խորհրդանիշներն արգելելու նախաձեռնությամբ։ 

Կուսակցության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ արգելված ցուցակում պետք է ներառվեն «Սուրբ Գիորգիի ժապավենը» և լատիներեն Z և V տառերը, որոնք դարձել են Ռուսաստանի խորհրդանիշները՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի ժամանակ։ 

Հիշեցենք՝ Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, որը շարունակվում է առ այսօր։ 

Ուկրաինայի վրա հարձակումից հետո ռուսական քարոզչությունը Z և V տառերը դարձրեց պատերազմի գլխավոր խորհրդանիշ։