
«Լելո» շարժումը «Թբիլիսի ցենտրալ»-ում կենտրոնական գրասենյակ է բացել: Գրասենյակում այսուհետ քաղաքացիները կարող են անդամագրվել շարժմանը:
«Լելո» շարժման խոսնակ Աննա Նացվլիշվիլին հայտարարել է, որ իրենց դռները բաց են և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է անդամագրվել իրենց հարթակում:
«Մենք լավ գիտենք, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող առանց քաղաքացիների ներգրավման, ու առանց քաղաքացիների կարծիքի՝ երկիրը հնարավոր չի լինի հանել այս ճգնաժամից: Մեզ համար կարևոր է բաց դռների քաղաքականությունն ու թափանցիկությունը»,- հայտարարել է Նացվիլշվիլին: