Հոկտեմբերի 26-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անվանափոխվել է ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը։ Անվանափոխության համար «Լելո»-ն ռեեստր է դիմել գրեթե մեկ ամիս առաջ։
«Լելոն Վրաստանի համար»-ի փոխարեն, օգոստոսի 22-ից կուսակցության պաշտոնական անվանումն է՝ «Ուժեղ Վրաստան` Լելո, Ժողովրդի համար, Ազատության համար»:
«Լելո»-ն ստիպված էր անվանափոխվել 2023 թվականի հոկտեմբերին` խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, օրենսդրական փոփոխությունների պատճառով։ Ըստ այդ փոփոխությունների` խորհրդարանը կուսակցություններին թույլ տվեց ընտրություններին մասնակցել միայն ռեեստրում գրանցված անուններով։
Քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 5 տոկոսանոց շեմով, իսկ դաշինքների ստեղծումն արգելված է, կուսակցությունները որոշել են մասնակցել միասնական ցուցակով։ «Լելո»-ն այս ընտրություններին մասնակցում է «Ժողովրդի համար» կուսակցության և «Ազատության հրապարակ» շարժման հետ միասին. նրանց անունները ներառված են նոր անվան մեջ։
Ընդդիմադիր «Ախլի»-ի և «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներն արդեն դիմել են ռեեստր՝ անունը փոխելու խնդրանքով։ Նրանց խնդրանքը դեռ չի բավարարվել։