Ապրիլի 26-28-ը Վրաստան կայցելի Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Լեհ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
«Այցի շրջանակներում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զբիգնև Ռաուին կընդունի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին»,- նշված է հաղորդագրության մեջ։