Լեհաստանի Սեյմի փոխմարշալ Մալգոզատա Գոշիևսկան Վիվամեդի կլինիկայում սպասում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու թույլտվությանը։
Գոշիևսկան ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հանդիպմանը խոստացել է, որ Գոշիևսկային իրավունք կտա հանդիպել Սաակաշվիլիի հետ՝ որպես Լեհաստանի վարչապետի ներկայացուցիչ, սակայն վերջինիս հնարավորություն չեն տվել այցելել Սաակաշվիլիին։
«Եվրոպական ժողովրդավարության սկզբունքները չեն բանտարկում կամ պատժում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին։ Եթե պետությունն ու դատական համակարգը հարգանք չեն ցուցաբերում երկրի առաջին դեմքի նկատմամբ, ի՞նչ պետք է անի սովորական մարդն այս երկրում։
Մի խումբ միջազգային բժիշկների առաջարկությունը մերժելը՝ կապված Սաակաշվիլիի արտերկրում բուժման հետ և մարդասիրական նկատառումներով նրան ազատ չարձակելը բարբարոսական արարք է։ Լեհաստանը բազմիցս հայտարարել է միջազգային տարբեր հարթակներում նախագահ Սաակաշվիլիին ընդունելու պատրաստակամության մասին»,- ասել է Գոշիևսկան՝ վերահաստատելով Սաակաշվիլիին ընդունելու Լեհաստանի պատրաստակամությունը։
Կարդացեք նաև՝
Բժիշկները հարկ են համարում Սաակաշվիլիին տեղափոխել արտասահմանյան կլինիկա