Լավրովն այսօր կընդունի Հարավային Օսիայի ԱԳ նախարարին

Այսօր Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կընդունի Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ԱԳ-ի նախարար Դիմիտի Մեդոևին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Մեդոևը եռօրյա այցով գտնվում է Մոսկվայում:

«Նոյեմբերի 10-13-ին Հարավային Օսիայի ԱԳ նախարարը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: Նոյեմբերի 12-ին քննարկումներ կունենա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը կանդրադառնան երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերին»,- հայտարարել է Զախարովան:

Նրա խոսքով, հանդիպմանը կքննարկվի նաև «միջազգային հարթակում Հարավային Օսիայի դիրքերի ամրապնդման հարցը»: Փոխանցում է Interpressnews-ը: