Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Վրաստան չթողնելով՝ մեր եվրոպական գործընկերները հնարավոր է զայրանան:
«Դա շատ բարդ թեմա է: Ցանկացած նման քաղաքական թեմա մի քանի կողմ ունի: Կա էմոցիոնալ կողմ, որի շուրջ չեմ ծավալվի: Այս դեպքում Ռուսաստանի արտգործնախարարը մեր եվրոպական գործընկերների հյուրն է, ոչ թե Վրաստանի: Իրականության առջև կանգնելիս ո՞րն է մեզ համար որոշիչ գործոնը: Այդ գործոնով էլ պետք է շարժվենք», — «Ֆորմուլայի» եթերում հայտարարել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի չորրորդ նախագահն ասում է, որ Լավրովին երկիր չթողնելով «մենք մեզ արժանապատիվ կպահենք», բայց կվտանգենք Վրաստանի իմիջը այլ երկրների մոտ։ Բացի այդ, ըստ նախագահի՝ Լավրովի այցը Վրաստան մեծ հնարավորություն է, քանի որ միջազգային լրատվամիջոցները կկենտրոնանան Թբիլիսիի վրա: