
«Սերգեյ Լավրովի` Վրաստան այցը պետք է բացառել, հակառակ դեպքում այնպիսի բողոքի ալիք կբարձրանա, որ կառավարությանն ու Իվանիշվիլիին Ասլան Աբաշիձեի նման ստիպված կլինեն տարհանել Լավրովի ինքնաթիռով»,- այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Ռոման Գոցիրիձեն:
Վերջինիս խոսքով, եթե Ռուսաստանը Վրաստան ուղարկի այնպիսի մարդկանց, ովքեր խախտել են Բռնազավթած տարածքների մասին օրենքը, դա սադրանք կլինի:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին: