Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում հանդիպել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո ղեկավարների և դե ֆակտո արտգործնախարարների հետ:
Ըստ տեղեկությունների՝ Լավրովը նրանց խոստացել է օգնել ընդլայնել «անկախության» ճանաչումը։ ՌԴ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային Ուկրաինայում «հատուկ գործողությանը» մասնակցող մարտիկներին պարբերաբար ուղարկվող մարդասիրական օգնության համար և հայտնել է Ռուսաստանի աջակցությունը Աբխազիայի զարգացմանը բոլոր ոլորտներում։
Բացի այդ, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը և Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարարը համաձայնագիր են ստորագրել 2024-2025 թվականների համատեղ արտաքին քաղաքական ծրագրերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Լավրովը շնորհակալություն է հայտնել Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությանը՝ Ուկրաինայում օս զինուժին աջակցելու համար, և Ռուսաստանի աջակցությունն է հայտնել անվտանգության, պաշտպանության և տնտեսության ոլորտներում։