«Մենք խորապես անհանգստացած ենք Վրաստանում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ հերթական բռնի ուժի ցուցադրմամբ», — ասված է Լատվիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) X սոցիալական հարթակում։
Լատվիայի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել վրաց ժողովրդին ազատության և ժողովրդավարության հասնելու համար։
«Իր վերջին բռնի գործողություններով իշխող ուժը շարունակում է ընդլայնել անջրպետը վրաց ժողովրդի և նրա եվրոպական նկրտումների միջև. աջակցություն վրաց ժողովրդին` ազատության և ժողովրդավարության ձգտումներում»,- գրված է հայտարարությունում։