
Դատավոր Զվիադ Ցեկվավան հեռացրել է նիստերի դահլիճից «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լաշա Փարուլավային` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար և տուգանել 200 լարիի չափով։
Նա գործընթացին մասնակցել է որպես կողմ։ Ներքին գործերի նախարարությունը վարչական վարույթ է սկսել Փարուլավայի նկատմամբ նոյեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ ճանապարհների արգելափակման գործով։
Լաշա Փարուլավան իր ելույթը սկսել է «Ո՛չ ռուսական ռեժիմին, ո՛չ ռուսական օրենքին, ո՛չ ռուսական ընտրություններին» բառերով։ Այնուհետև դատավորը գրություն է տվել քաղաքական գործչին և հորդորել, քաղաքական հայտարարությունների փոխարեն, խոսել միջնորդության մասին, սակայն Փարուլավան շարունակել է բողոքել հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը խախտելու դեմ, որից հետո նրան հեռացրել են դահլիճից և տուգանք սահմանել: