Լաշա Գաբիտաշվիլին ուղեղի ցնցում է ստացել

Այսօր` փետրվարի 11-ի առավոտյան, Թբիլիսիում հարձակման ենթարկված Լաշա Գաբիտաշվիլին ուղեղի ցնցում է ստացել: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է կլինիկայի բժիշկը, որտեղ այժմ գտնվում է նա։

Լաշա Գաբիտաշվիլին հանրությանը հայտնի դարձավ մի քանի շաբաթ առաջ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի հետ վիճաբանությունից հետո։

«Կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա։ Հիվանդն ուղեղի ցնցում է ստացել, առաջարկել ենք հոսպիտալացում, բայց նա հրաժարվել է»,- ասել է բժիշկը։

Հարձակումից հետո Գաբիտաշվիլին տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ հարձակվողները դիմակով են եղել: