
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի իր մրցելույթում ձյուդոիստ Լաշա Բեքաուրին (90 կգ) հաղթեց քառորդ եզրափակչում և հասավ կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում Բեքաուրին հաղթել է հարավկորեացի Ջուեոպ Հանին։
Հիշեցնենք, որ այս պահին Վրաստանն ունի մեկ մեդալ. աշխարհի եռակի չեմպիոն Տատո Գրիգալաշվիլին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։
Նշենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Վրաստանից 28 մարզիկ է հանդես գալիս 10 մարզաձևով (բատուտի ցատկ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, սուսերամարտ, լող, ծանրամարտ, ձյուդո)։