
Առաջիկայում Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում կստեղծվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի պաշտպանության նախարարությանը։
Տեղեկությունների համաձայն՝ անցակետում հանդիպում է կայացել Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարի, Պետական ճանապարհային տեսչության պետի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության պետերի մասնակցությամբ։
Ի դեպ, Ռուսաստանից հեռանալ ցանկացողներին հնարավորություն է տրվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը ոտքով հատել, անցնել անձնագրային հսկողություն և մուտք գործել Վրաստան։