
Վրաց-ռուսական սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների փոխադրումները վերադարձել են սովորական ռեժիմի, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին ընդհատված տարանցիկ երթևեկությունը։
Ռուսաստանից Վրաստան եկող ճանապարհին երկար խցանումներն առաջացել են սեպտեմբերի 21-ից, երբ Պուտինի հայտարարած զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ փորձեցին հեռանալ երկրից։