
Լարս տանող ճանապարհին (ժամը 16:00-ի դրությամբ) սահմանափակումներ կան:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ըստ հաղորդագրության՝ նույն ճանապարհահատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: