
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան պատճառով արգելվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։