
Լարս տանող ճանապարհին (08:00-ի դրությամբ) երթևեկության սահմանափակումներ կան: Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ձյան և բքի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ըստ տեղեկության՝ նշված ճանապարհահատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով»,- հայտնում են դեպարտամենտից: