
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար մեքենաների համար վերականգնվել է:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նույն ճանապարահահատվածում ձյան պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկությունը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում է առանց կանգառի՝ միայն ձնահոսքի թունելներով։
Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: